Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ Բրյուսելում գումարվել է եվրոպական երկրների պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ համաժողով: Ուկրաինայի ռազմական կարիքների համար որոշվել է կազմակերպել 22 միլիարդ դոլարի ծավալով մատակարարումներ: Հակասական իրավիճակի ենք ականատես. մի կողմից Թրամփի վարչակարգը շատ ակտիվ բանակցային գործընթացի մեջ է պատերազմը օր առաջ կանգնեցնելու համար, իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները անընդհատ խրախուսում են Զելենսկուն: Փաստորեն, մինչև վերջին ուկրաինացին պատերազմելու նարատիվը դարձել է եվոպական քաղաքական օրակարգի մաս:
Գարիկ Քեռյան